Տևական դադարից հետո սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանը վերադառնում է եթեր: Առաջինը ESem.am-ին պատմելով նորությունը և տրամադրելով նոր ֆոտոշարքը՝ Նառան հայտնեց, որ ներկայանալու է “Yere1” նախագծում:
«Հետաքրքիր, հումորային կերպարի եմ մարմնավորում, ով բնույթով հանգիստ չէ, սակայն շատ է վախենում տալից: Զանազան հնարքների եմ դիմելու նրանից ազատվելու համար:),- ասաց դերասանուհին և հավելեց,- հեռուստադիտողները մինչև հիմա ինձ հիշում են որպես «Դժվար ապրուստի» հորքուր: Այդ սերիալում բոլորը լացել են, բացի իմ կերպարից, որը շատ էր սիրվել, երևի այն պատճառով, որ անկեղծ էր. ես շատ նման եմ հորքուրին, սակայն ես էլ, ստեղծագործական կազմն էլ ցանկանում ենք, որպեսզի ինձ այլ կերպ էլ ճանաչեն և հիշեն»: Նախկին կերպարից դուրս գալու և այլ կերպ տպավորվելու համար դերասանուհին փոխել է նաև մազերի կտրվածքը:
Շարունակությունը` այստեղ: