Մենք երբեմն մոռանում ենք, որ աստղերը ևս սովորական մահկանացուներ են: Բոլոր աստղերը չէ, որ հարուստ են ծնվել: Որոշ աստղեր իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածում անգամ անօթևան են եղել: Տքնաջան աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում նրանք կարողացել են վերափոխել իրենց կյանքը, դուրս պրծնել աղքատության ճիրաններից և միլիոնատեր դառնալ: Կարդալով այս հոդվածը՝ դուք կհամոզվեք, որ կյանքում դրական շրջադարձեր լինում են:
10 Ջիմ Քրեմեր. կարողությունը՝ 100 միլիոն դոլար
Քրեմերը բավականին կրթված անձնավորություն էր: Սկզբում նա անհոգ կյանք էր վարում, սակայն ճակատագրի հեգնանքով նա որոշ ժամանակով հայտնվեց փողոցում: Հարվարդի իրավագիտության դպրոցն ավարտելուց հետո Քրեմերը առաջին լուրջ քայլերն էր կատարում մասնագիտական ասպարեզում, երբ նրա Կալիֆորնիայի բնակարանը թալանեցին, այն էլ մի քանի անգամ: Քրեմերը մնաց առանց գրոշի: Նա ստիպված էր երկար ժամանակ բնակվել իր մեքենայում: Նա այլ մարդկանց օգնությանն էր ապավինում անգամ ամենահասարակ հարցերում (օրինակ՝ նա ստիպված էր ուրիշների տանը ցնցուղ ընդունել): Ի վերջո, կրկին ոտքի կանգնելուց հետո Քրեմերը որոշ խելամիտ ներդրումներ կատարեց, որոնց շնորհիվ նա միլիոնատեր դարձավ: Ներկայումս նա CNBC-ի Mad Moneyհաղորդման վարողն է: Այս հեռուստաշոուն բավականին հայտնի է:
Շարունակությունը` այստեղ: