Բերան. Օրվա ընթացքում համբուրվելը ապահովում է ուղեղում և արյան մեջ օքսիտոցինի մակարդակի աճը, որը նպասում է երջանկության հորմոնների շատացմանը: Ովքեր ավելի շատ են բերանով համբուրվում, նրանք ավելի երջանիկ են:
Ձեռք. Ձեռքը մարմնի առավել զգայուն մասն է: Այն ուղղակիորեն կապված է ուղեղային ազդակների հետ, և ձեռքին հպումը անմիջապես արձագանք է ստանում ուղեղի կողմից:
Ծունկ. Եթե ձեր սիրելին քնել է, մի փոքր հպումը նրա ոտքին, ծնկի մերսումը հաճելի զգացողություն կառաջացնի, և արդյունքը ձեզ համար կլինի սպասելի և հաճելի:
Դաստակ. Առանձնակի ուշադրություն դարձրեք ձեր դաստակներին: Թեթև հպումը մատների ծայրով կարող է բուռն ցանկություն առաջացնել, և հրապուրանքը կբերի ինտիմ հարաբերությունների:
Ոտքեր. Ոտքերը շոյելը հաճույքի գագաթնակետն է: Վերցրեք ոտքը երկու ձեռքի մեջ և նրբորեն շոյեք, դա առասպելական հաճույք է:
Ուս. Դա չափազանց զգայուն օրգան է: Գրգռելու համար դուք պետք է ընդամենը սահեցնեք ձեր մատները պարանոցից ուսի վրայով մինչև բազուկը: