Tert.am-ը գրում է.

 

Միջազգային տիեզերակայանի ռուսաստանցի տիեզերագնացները Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով շնորհավորանք են տեսագրել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Նրանք բանաստեղծություն են ընթերցել' Նաում Կորժավինի «Վարիացիաներ Նեկրասովից» և Ալինա Բելյաևայի «Կնոջ գաղտնիքից»: Դրանք բնականաբար նվիրվել են մարդկության գեղեցիկ կեսին:

Դարեդար պոետների կողմից փառաբանված,
Ստորացված ու կրկին բարձրացված'
Առանց պատասխանի հարց է մնացել Կինը'
Փխրուն, բայց… զարմանալիորեն տոկուն:

Տեքստը կարդացել են տիեզերագնացներ Օլեգ Կոտովը, Միխայիլ Տյուրինը և Սերգեյ Ռյազանսկին: