Tert.am-ը գրում է.
Իտալիայում մարտի 5-ից վաճառքի է հանվել Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոսին նվիրված ֆանզինը, որն ամբողջությամբ պոնտիֆիկոսին նվիրված 69 էջանոց ամսագիր է։
Ֆանզինն անգլերենից թարգմանաբար նշանակում է երկրպագուների ամսագիր։ Սովորաբար դա ոչ պրոֆեսիոնալ, սահմանափակ տպաքանակով հրատարակվող ամսագիր կամ բրոշյուր է, որը նվիրված է որևէ հայտնի անձի կամ մշակութային խոշոր երևույթի։
Ինչպես նշում է Lenta.ru-ն, ուշագրավ ամսագիրը հրատարակվել է Il Mio Papa խորագրով. դրանում ներառված են Ֆրանցիսկոսի լուսանկարները, պատմություններ նրա կյանքից, պոնտիֆիկոսի հայտնի ելույթներից հատվածներ, ինչպես նաև օտար մարդկանց կարծիքները Հռոմի պապի վերաբերյալ։
Agence France-Presse-ի տվյալներով, ամսագիրը վաճառվում է 50 եվրոցենտով, իսկ թե ինչ տպաքանակով է այն հրատարակվել՝ հայտնի չէ։