Life.panorama.am-ը գրում է.

 

Կյանքն ամենագեղեցիկ երգն է:

Պետք չէ փորձել ամեն ինչ հասկանալ: Այսպես ավելի հետաքրքիր է:

Ով չի աշխատում, նա սիրով չի զբաղվում:

Կյանքն առանց երաժշտության ձանձրալի է, սակայն երաժշտությունն առանց կյանքի սարսափելի է:

Որքան շատ ես վանում խանդը, այնքան այն ավելի է ուժեղանում:

Ընտանիքը կամ մշտական սաբոտաժ է, կամ էլ հուսալի թիկունք: Երկրորդի դեպքում՝ ձեր բախտը բերել է:

Զայրույթի ժամանակ ոչինչ չի որոշվում:

Արդար լինելու համար հարկավոր է, առաջին հերթին, բարի լինել: Իսկ լինել բարի, նշանակում է հասկանալ, որ բոլոր մարդիկ էլ կարող են սխալվել:

Գազաններից ամենադաժանը մարդն է. նա սպանում է, նույնիսկ եթե սոված չէ:

Շատ եմ սիրում, աչքերին նայելով, լսել սուտը... հատկապես, երբ գիտեմ ճշմարտությունը:

Ինձ համար Աստված բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն կատակերգակն է: Շատ բան կտայի, որպեսզի սովորեի այն, ինչ կարող է Նա:

Երբ կնոջն «այո» ես ասում, դա պայմանագիր է ողջ կյանքի համար. խորամանկել այլևս չես կարող:

Ամենխենթ երգիչը նա է, ով միայն իր համար է երգում:

Ի՞նչու ես ուզում տիրանալ ողջ աշխարհին, երբ կյանքիցդ հետո գլխիդ նույնիսկ մի մազի տերը չես:

Ով չի սիրում, երբեք չի սիրվի: