Life.panorama.am-ը գրում է.
41-ամյա հանրահայտ դերասանուհի Քեմերոն Դիասը ամերիկյան Chelsea Lately հեռուստաշոուի ժամանակ հաղորդավար Չելսի Հենդլերի հետ խոսել է իր վերջին ծրագրի մասին՝ The Body Book( Մարմնի գիրք)։
«Ես ցանականում են իմանալ, թե ինչպես է օրգանիզմը գործում։ Մարմինն ամենակարևորն է, որ պետք է հասկանալ, թե ինչպես է այն գործում»,-ասում է Դիասը։
Դիասն իր գրքում խոսում է վատ սովորույթների մասին, օրինակ ծխելու մասին։ Դիասը կարծում է, որ օրական 1 ծխախոտը չի սպանի մարդուն։
Դերասանուհին այնուհետ անդրադառնում է կանանց սեռական օրգաններին և խորհուրդ տալիս ուսումնասիրել իրենց սեռական օրգանները։
«Ծանոթացեք ձեր հեշտոցին, դուք պետք է նրան վերաբերվեք ինչպես գեղեցիկ ծաղկին, նուրբ ծաղկին։ Պետք է խնամեք, սնուցեք, նա դրա կարիքն ունի»,-ասում է դերասանուհին։