Tert.am-ը գրում է.

 

Հոլիվուդյան ճանաչված դերասան Ջոն Տրավոլտան ներողություն է խնդրել երգչուհի Իդինա Մենզելից «Օսկար-2014» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցածի համար. նա Մենզելին բեմ հրավիրելիս անվանել էր Ադել Դեյզեմ։

Ինչպես նշում է Газета-ն՝ Associated Press-ին հղումով, դերասանը Մենզելին բեմ է հրավիրել կատարելու «Սառը սիրտ» մուլտֆիլմից Let It Go երգը:

Երգչուհուց ներողություն խնդրելու համար Տրավոլտան հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ամբողջ օրն իրեն մեղավոր է զգացել այդ թյուրիմացության համար։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Իդինան շատ տաղանդավոր է և որ ինքն անչափ ուրախ է, որ «Սառը սիրտն» այս տարի արժանացել է 2 «Օսկար» մրցանակի։