Tert.am-ը գրում է.
Հյուսիսափայլը պատկերել հաջողվում է ոչ բոլոր լուսանկարիչներին, ինչի համար նրանք կարող են տարիներ ծախսել, սակայն Մեծ Բրիտանիայի օդային տարածքով թռչող ինքնաթիռի ուղևորներից մեկին հաջողվել է դա անել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ երկնային բնական երևույթի կարմիր, դեղին և կանաչ լույսերն առավել լավ տեսանելի էին անցյալ շաբաթ: Լուսանկարչին հաջողվել է գեղեցիկ լուսանկարներ ստանալ Շեթլանդյան կղզիների ափերից: