“Ամեն ինչ վաճառվում է” ներկայացման լասվեգասյան պրեմիերային արդեն անդրադարձել ենք: Կատակերգությունում փեսայի կերպարը մարմնավորում է Դավիթ Սեխպեյանը, որը վերջին շրջանում կնոջ հետ բնակություն է հաստատել Լոս Անջելեսում: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ինչպես հայրենիքից մեկնելու պատճառների, այնպես էլ այժմ կյանքում տիրող բուռն վիճակի մասին:):

 
Դավիթ Սեխպեյանը
 


Միացյալ Նահանգներ եմ եկել նպատակներիս ետեւից: Չեմ սիրում մեկ հարթության վրա գոյատեւել, այդ իսկ պատճառով էլ որոշել եմ եւս մեկ աստիճան վեր բարձրանալ: Եթե կարողանամ մեր մշակույթը ներկայացնել այլազգիներին, կհամարեմ, որ ամեն ինչ ստացվել է, եթե անգամ չկարողանամ, գոնե կիմանամ, որ փորձել եմ:


Շարունակությունը` այստեղ: