2013-ին Բեռլինը հերթական անգամ ռեկորդ է սահմանել զբոսաշրջային այցելությունների քանակով: Ինչպես գրում է Euromag-ը՝ Գերմանիայի մայրաքաղաքը 11.3 մլն օտարերկրյա այցելուների է ընդունել, որը 4.4 տոկոսով գերազանցել է 2012-ի ցուցանիշը:
Թվաքանակի աճ է նկատվել հյուրանոցային այցելությունների ոլորտում: Բեռլինը ռեկորդ սահմանել է արտասահմանցի զբոսաշրջիկների շնորհիվ: Մայրաքաղաքի այցելուների 57-ը կազմել են գերմանացիները, իսկ 43 տոկոսը՝ այլ երկրների քաղաքացիներ:
Զբոսաշրջիկների մեծամասնությունը ժամանել է Մեծ Բրիտանիայից (450 600 մարդ) և Նիդեռլանդներից (281 100):