Այս օրերին Երևանը վերածվել է շախմատի եվրոպական մայրաքաղաքի: Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը կայանում է Հայաստանում և նվիրված է Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին: Այդ առիթով ArmՏtar.am-ը զրուցեց մրցաշարի կազմկոմիտեի անդամ, մեդիա կենտրոնի համակարգող երիտասարդ շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ, «Շախմատի աշխարհ» հաղորդաշարի վարող Աղասի Ինանցի հետ:

Քանի՞ երկրներ են մասնակցում առաջնությանը:
Մասնակցում են 270 շախմատիստներ Եվրոպական 26 երկրներից, շուրջ 13 օր պայքարից հետո, այնուամենայնիվ, ի հայտ կգա աշխարհամասի ուժեղագույն շախմատիստը:

Լավ տեղեկացված լինելով Հայաստանում շախմատի անցուդարձից՝ ի՞նչ խնդիրներ կան ոլորտում այսօր:

Դժվար է խոսել խնդիրների մասին, ես կարող եմ խոսել այն շարժիչ ուժի վերաբերյալ, որը ծնում է հաջողություններ: Ինչպես գիտենք, Հայաստանը համարվում է շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն, ընդ որում, գործող օլիմպիական չեմպիոններն են մեր տղաները: Մեր հանրակրթական դպրոցներում շախմատը որպես առարկա է դասավանդվում, ինչը նույնպես նպաստում է, որպեսզի երեխաները դեռ մանուկ հասակից սիրեն ազնվագույն խաղը և հիմնական նպատակը հենց դա է' փոքր տարիքից երեխաներին սովորեցնել պայքարել ու հաղթել:

 

Շարունակությունը` այստեղ: