Life.panorama.am-ը գրում է.
Արդեն տևական ժամանակ է' հումորիստ Արմեն Վարդանյանը Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում հանդես է գալիս որպես հաղորդավար: Life.panorama.am-ը վերջինիցս հետաքրքրվեց' արդյոք հեռուստադիտողները և հանդիսատեսը նրան էլի կտեսնե՞ն հումորային ծրագրերի շրջանակներում: Արմեն Վարդանյանը պատասխանեց, որ հնարավոր է' առաջիկայում կրկին հանդես գա այս ոլորտում. «Ավելի շատ հնարավոր է' հանդես գամ որպես սցենարիստ, քան' դերասան. միշտ էլ այդպես է եղել»,- նշեց նա:
Life.panorama.am-ի հարցին, թե ինքը 7.5 հումորային նախագծի տղաների հետ կրկին հանդես գալու մտադրություն ունի՞, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Յոթ ու կես»-ի տղաների հետ Ամանորին շնորհավորում ենք միմյանց…Առայժմ այսքանը»: