Cosmo.am-ը գրում է.

 

Ամուսնությունը մեր կյանքի թերևս ամենակարևոր քայլն է, և այդ քայլն անելուց առաջ արժե մի լավ մտածել: Եվ պարզվում է' այստեղ մեծ դեր կարող են խաղալ ոչ միայն զգացմունքները, այլև... հակաբեղմնավորիչները: Նոր ուսումնասիրությունների համաձայն' երջանիկ, գոհացնող հարաբերությունների և խենթացնող սեքսի համար հարկավոր է ամուսնությունից առաջ որոշ ժամանակ չօգտագործել հակաբեղմնավորիչներ:

«Ընկերոջիցս բաժանվեցի հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերից հրաժարվելուց երկու ամիս անց: Նրա հանդեպ զգացմունքներս ամբողջովին փոխվել էին, չնայած այն հանգամանքին, որ մեր հարաբերություններում որևէ փոփոխություն տեղի չէր ունեցել: Կասկած չունեմ, որ հորմոններն այստեղ որոշակի ազդեցություն ունեին»: Այս մեկնաբանությունն իր տեսակի մեջ միակը չէ. նմանատիպ մեկնաբանություններ սկսեցին ավելի հաճախ հնչել, երբ հրապարակվեց հակաբեղմնավորիչ հաբերի մասին ուսումնասիրությունը:

Որքան էլ տարօրինակ է, փորձագետները պնդում են, որ հակաբեղմնավորիչները (հաբեր, հորմոնալ հակաբեղմնավորիչներ, ներարգանդային պարույրներ, ներարկումներ) կարող են «ապակողմնորոշել» քեզ։ Արդյունքում՝ դու կընտրես զուգընկեր, ով, հնարավոր է, քեզ չբավարարի:

Ուսումնասիրության առաջատար փորձագետ Քրեյգ Ռոբերտսը (Շոտլանդիայի Ստիրլինգ համալսարան) հավատացած է, որ հորմոնալ հակաբեղմնավորիչները հավելյալ կիրք ու ցանկություն են առաջացնում և կանանց առաջարկում է ամուսնությունից մի քանի ամիս առաջ հրաժարվել դրանցից: Նա պնդում է, որ այս կերպ դու կկարողանաս հասկանալ' արդյոք դեռ տենչում ես ընկերոջդ «բնական» վիճակում: Համաձայնեք՝ բավական համարձակ ու խենթ հայտարարություն է, որը հիմնավորման կարիք ունի: Եվ Cosmo-ն, ինչպես միշտ, ստանձնում է այդ գործը:

 

Շարունակությունը` այստեղ: