Cosmo-ը գրում է.

 

Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ի՞նչ հաբեր են օգտագործում կանայք' սեռական ցանկությունը խթանելու համար:

Այս հարցը հետաքրքրում է ողջ սեքսոլոգիական հանրությանը, և լայնածավալ հետազոտություններ են իրականացվում այդ ուղղությամբ: Բոլորովին վերջերս այդպիսի մի փորձ հաջողվել է, և այսօր մենք Հայաստանում ունենք նման հաբերի նմուշներ:

Իհարկե, հաբերի օգնությամբ կարելի է ցանկություն բոցավառել, սակայն կցանկանայի նշել, որ կնոջ մոտ ցանկության բացակայությունը միայն հաբերով հնարավոր չէ բուժել: Ամեն դեպքում կա լրացուցիչ հոգեսեքսուալ աջակցության կարիք: Այս խնդիրը մեծ արդյունավետությամբ բուժվում է, և կարիք չկա անիմաստ տառապելու:

23 տարեկան եմ, նշանված եմ… շուտով պատրաստվում ենք ամուսնանալ: Ինձ հանգիստ չի տալիս առաջին ամուսնական գիշերվա մասին միտքը. սարսափելի վախենում եմ, որ ցավոտ կլինի, և այդ մտքերն արդեն համարում եմ հոգեբանական խնդիր: Խնդրում եմ' օգնեք ինձ ազատվել այդ մտքերից և խորհուրդ տվեք դիրքեր, որոնց դեպքում հնարավոր է մեղմել ցավը:

Ցավի վերապրումը պայմանավորված է կուսազրկման և սեռական կյանքի հանդեպ քո վերաբերմունքով, ինչը ենթակա է փոփոխման: Եվ իրականում խնդիրը մի փոքր ավելի խորն է, քան ընդամենը ցավի հանդեպ ունեցած վախը: Քո մտածմունքներն ու վախերը սկիզբ են առնում սեռային ինքնագիտակցության հետ կապված ինչ-ինչ խնդիրներից: Այդ վախը սիմվոլիկ կերպով պաշտպանում է քեզ թվացյալ վտանգից, որն ընդամենը պատրանք է: Առաջին սեռական հարաբերության վախը հաղթահարելու, ինչպես նաև առաջին ամուսնական գիշերվան նախապատրաստվելու համար ցանկալի է, որ գնաս խորհրդատվության և ստանաս բոլոր հարցերի պատասխանները:

 

Շարունակությունը` այստեղ: