1953-ի մարտի 3-ին ծնվել է Արամ Ասատրյանը, և ամեն տարի նրա ընտանիքը, հարազատներն ու ընկերները մեծ շուքով նշում են գուսանի ծննդյան օրը և կարոտով հիշում նրան:

 

Այս տարի, գուսանի ծննդյան օրվա առթիվ Տիգրան Ասատրյանը նոր տեսահոլովակ կներկայացնի հանդիսատեսին: Նշենք, որ «Ուզես, թե չուզես» երգը ժամանակին երգել է Արամ Ասատրյանը, ով նաև այս երգի խոսքերի հեղինակն է:

 

Լուրեր.com-ի զրուցակիցն է Տիգրան Ասատրյանը.


-Ինչպե՞ս որոշվեց կատարել Արամ Ասատրյանի «Ուզես, թե չուզես» երգը:


-Արամ Ասատրյանի երգացանկից շատ երգեր կան, որոնք ես դեռ կներկայացնեմ իմ երգացանկում, իսկ այս «Ուզես, թե չուզես» երգը կատարել է 24 տարի առաջ: Երբ կատարեց այս երգը Արամ Ասատրյանը, այն շատ-շատ սիրվեց իր հանդիսականի կողմից, իսկ ինձ երգը կատարման օրվանից շատ հոգեհարազատ էր։ Հոգեհարազատ էր նրանով, որ երգի խոսքերի հեղինակը հենց հայրս է թերևս այդ պատճառով որոշեցի, որ ես նույնպես երգեմ այդ շատ խորիմաստ ու հզոր բառեր ունեցող երգը։

 

 

-Մի փոքր կպատմե՞ք երգի տեսահոլովակի ստեղծման մասին։


Նախ ասեմ, որ ինչպես իմ նախորդ «Արի մոտս, մի գնա» երգի տեսահոլովակը, այնպես էլ այս «Ուզես, թե չուզես» երգի տեսահոլովակի ռեժիսորը հանդիսանում իր գործի մեծ վարպետ ռեժիսոր՝ Արեն Բայադյանը, ով հատուկ իմ հրավերով ժամանեց ԱՄՆ իմ տեսահոլովակները նկարահանելու համար։ «Ուզես, թե չուզես» երգի տեսահոլովակը նկարահանվել է դեռ 2013 թվականի նոյեմբեր ամսին՝ Լոս Անջելոսի տարբեր գեղեցիկ վայրերում։

 

Տեսահոլովակի նկարահանումից առաջ նախ հայտարարվեց մեծ քասթինգ, որին մասնակցեցին մոտ 150-ից ավելի դերասաններ, որոնցից 50-ը նկարահանվեցին տեսահոլովակում։ Ի դեպ ասեմ նաև, որ տեսահոլովակի գլխավոր դերում նկարահանվել են շատ հայտնի դերասաններ, ովքեր ամերիկյան Grammy Awords-ի մրցանակակիրներ են Old lady is Trish Cook Father is Herman Sinitzyn: Հատուկ իմ խորհին շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ լավ բարեկամին Աիդա Ղարախանի գլխավորությամբ իր Nicole Bakti նորաձևության սրահի ողջ աշխատակազմին, քանի որ նրանց շնորհիվ այս տեսահոլովակի ողջ դերասանական խմբի հագուստները «ստեղծելու» համար։

 


-Ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար։


-Նորություններ և անակնկալներ դեռ շատ կլինեն իմ երգը սիրողների համար. դրանցից մեկն այն է, որ օրերս ներկայացրի իմ նոր երգը` «Իմ սեր», որի հեղինակն է, իհարկե, երգահան, երաժիշտ Լևոն Աբրահամյանը, ով նաև հանդիսանում է իմ պրոդուսերը։