Tert.am-ը գրում է.

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ելույթի ժամանակ հայտնվել է բավական տհաճ իրադրության մեջ՝ պատահաբար հայհոյանք հնչեցնելով։

Ինչպես նշում է Al Arabiya-ն, արգենտինացի պոնտիֆիկոսը, ով 1.2 մլրդ կաթոլիկների հոգևոր հայրն է, շփոթվել է ու caso (իտալերեն նշանակում է օրինակ) բառի փոխարեն արտասանել cazzo բառը, որը F*** ամերիկյան հայհոյանքի իտալերեն հոմանիշն է։

Ֆրանցիսկոսի լեզվի սայթաքումը համացանցում հարյուրավոր մեկնաբանությունների առիթ է դարձել, մինչդեռ Վատիկանի խոսնակը նշել է, որ այս պարագայում մեկնաբանելու բան չկա։