Tert.am-ը գրում է.
Ճանաչված հոլիվուդյան դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը սպասում է իր առաջնեկին, հայտնում է Tatler-ը՝ հավելելով, որ երեխայի հայրը ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակն է։
Ուրախալի լուրը զույգի ընկերները հայտնել են People ամսագրին, իսկ ապագա ծնողները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել։
29-ամյա Յոհանսոնն ու Դորիանը նշանադրվել են անցած տարի, սակայն ամուսնության հետ կապված դեռևս հստակ ծրագրեր չունեն։