Tert.am-ը գրում է.
Կրիաները վայրի բնության մեջ հայտնի են որպես ամենադանդաղաշարժ կենդանիներից մեկը։ Սակայն բրիտանական Հեմփշիր կոմսությունում բնակվող Սեպտիմուս կրիան հավակնում է նրանց շարքում ամենաարագաշարժը դառնալ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, չնայած նրան, որ առնետները կրծել են կենդանու առջևի թաթերը՝ նրան թողնելով հաշմանդամ, բժիշկները հիանալի լուծում են գտել կրիայի համար՝ նրա առջևի ոտքերի փոխարեն տեղադրելով անիվներ։