Tert.am-ը գրում է.
Տոկիոյում՝ «Կեյո» համալսարանում, ցուցադրվում են հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի յուրահատուկ ձեռագրերը։ Ցուցադրվում է մոտավորապես 20 փաստաթուղթ, որոնք կապված են ֆիզիկոսի՝ այդ երկիր 1922 թվականին կատարած ճանապարհորդության հետ: Դրանք բոլորը նախկինում անհայտ են եղել հետազոտողների համար, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում է «Ճապոնիայի մասին իմ տպավորությունները» 8-էջանոց ձեռագիրը: Ֆիզիկոսը զարմացել էր մասնավորապես տեղական խոհանոցի յուրահատկություններով, երկրի բնակիչների քաղաքավարությամբ:
Ցուցադրությունում ներկայացված են նաև նամակներ, որոնք Էյնշտեյնն այցից հետո փոխանակել է իր ճապոնացի բժիշկ ընկերոջ հետ: Հենց այդ բժշկի ժառանգներն էլ ձեռագրերը նվիրել են համալսարանին:
Որոշ փաստաթղթերի վրա, իմիջայլոց, կան խորհրդավոր մաթեմատիկական նշումներ: Այժմ համալսարանում մտադիր են ներգրավել ֆիզիկոսների և մաթեմատիկոսների՝ դրանք հասկանալու համար: