Life.panorama.am-ը գրում է.
Ուշադրություն. թույլ նյարդերով մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը:
Դոլֆինայի հիվանդությունը գլուխ է բարձրացրել 15 տարեկանում, մինչ այդ նա նորմալ կենսակերպ է վարել: Բժիշկները չեն կարողանում ախտորոշել հիվանդությունը: Արնահոսությունից հետո աղջկա մաշկի վրա որևէ արտաքին վնասվածք չի մնում: Հիվանդության հետևանքով գլխից արտազատվող արյան պատճառով աղջկա մազերը թափվել են. նա ստիպված է կեղծամ կրել:
«Ինձ համար շատ դժվար է մարդկանց հետ շփել, նրանք բավականին տարօրինակ ռեակցիաներ են տալիս, երբ տեսնում են, թե ինչ է կատարվում ինձ հետ: Մարդին չեն ցանկանում շփվել ինձ հետ, չնայած, հիվանդությունս վարակիչ չէ»,-նշում է աղջիկը:
Դոլֆինայի կյանքում ամեն ինչ փոխվել է, երբ նա հանդիպել է իր սիրեցյալին՝ Դիկարեիսն, ով ստիպեց աղջկան կյանքն իմաստավորելու և հիվանդության դեմ պայքարի հարցում: