Tert.am-ը գրում է.
Ամերիկացի արվեստագետ Նիկոլայ Լամը հատուկ հետազոտություն է անցկացրել և պարզել, որ թմրանյութերի մասին վերջին տարիներին ավելի շատ են երգում, քան սիրո, իսկ երջանկության մասին ավելի քիչ երգեր են հորինվում, գրում է Russia Today-ը։
«Երաժշտության պատմությունը» նախագծում նկարիչն ուսումնասիրել է 1960-2013թթ. Billboard հիթ-շքերթի լավագույն երգերը։ Գունավոր ուղղանկյունին ինֆոգրաֆիկայում մեկ երգ է նշանակում, տարվա սյունակում երգերը տեղակայված են վերևից ներքև՝ ըստ հայտնիության նվազման։ Որքան վառ է ուղղանկյունը, այնքան հաճախ է երգի տեքստում հանդիպում տվյալ բառը։ Երկնագույնը նշանակում է, որ նման բառ ընդհանրապես չի հանդիպում։
Ինֆոգրաֆիկան թույլ է տալիս տեսնել, թե որ թեմաներն են հետաքրքրել հանրությանը նախկինում, և ինչ է տեղի ունենում այժմ։ Համաձայն հետազոտության՝ այսօր ավելի շատ երգեր են հայտնվում սեքսի մասին, քան 60-80-ական թթ.։
Շարունակությունը` այստեղ: