Մարտի 2-ին Լոս Անջելեսում տեղի կունենա կինոյի ասպարեզում ամենահեղինակավոր, ամենամեծ ու շքեղ արարողությունը` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը: Հայաստանում այն բացառիկ կերպով կհեռարձակի Հանրային հեռուստաընկերությունը` մարտի 2-ի լույս 3-ին Երևանի ժամանակով` ժամը 04:00-ին:

Նշենք, որ կցուցադրվի ոչ միայն մրցանակաբաշխությունը, այլ նաև կարմիր գորգի արարողությունը: 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կմեկնաբանեն հաղորդավարներ Աննա Ավանեսյանը և Ավետ Բարսեղյանը: Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրում: