News.am-ը գրում է.
Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, որը ժողովրդի մեջ առավել հայտնի է որպես Սուրբ Զատիկ, այս տարի նշվում է ապրիլի 20-ին: Տոնին նախորդում է Մեծ Պահքի շրջանը, որը տեւում է 48 օր: Այս տարի Պահք պետք է պահել մարտի 3-ից:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք. մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ: Մսամթերքից եւ կենդանական ծագում ունեցող այլ մթերքներից` օրինակ ձու, կենդանական յուղ, կաթնամթերք, պետք է հրաժարվել: Մեծ Պահքի շրջանում չի կարելի է նաեւ ալկոհոլ օգտագործել:
Եկեղեցին պնդում է. Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով: Այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական տարատեսակ ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո եւ առաքինի կյանքին դառնալը:
Շարունակությունը` այստեղ: