Շուրջ երեք ամիս առաջ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան, որի շրջանակներում հանդես եկավ նաև երգչուհի Մարտա Կիրակոսյանը, ում համար մյուզիքլը ստեղծագործական երկար դադարից հետո դարձավ երգարվեստ վերադառնալու այցեքարտ: Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ երկար դադարի, մյուզիքլում խաղալու, շոուբիզնեսյան կյանքի և նոր ծրագրերի մասին:
-«Սիրո կամուրջ» մյուզիքլը ձեր` երկար տարիների լռությունից հետո վերածնունդիպես մի բան եղավ, կարելի՞ է համարել, որ սրանով նշանավորվեց ձեր վերադարձըերգարվեստ:
-Այո, «Սիրո կամուրջն» ինձ համար վերածնունդ էր: Ինչպես արդեն նշել եմ, այս նախագծին մասնակցելու առաջարկն ինձ հետաքրքիր թվաց, հետևաբար չմերժեցի: Մասնակցելուց հետո հասկացա, որ պետք է ավելի լրջորեն վերաբերվեմ իմ արվեստին: Շնորհակալ եմ «ART TEAM» ընկերությանը և «Շարմ» հոլդինգին. նրանց շնորհիվ Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որի կարիքն ուներ թե´ հանդիսատեսը, և թե մյուզիքլին մասնակցող ողջ անձնակազմը:
- Նշել եք, որ մյուզիքլը ձեզ հնարավորություն տվեց դրսևորել նաեւ ձեր պարային ևդերասանական հատկությունները, հնարավո՞ր է, որ սկսեք լրջորեն աշխատանքներտանել այս երկու ուղղությամբ, օրինակ` սկսեք խաղալ թատրոնում, կամ կինոյում,կամ միգուցե` սերիալում:
-Երգից բացի ինձ միշտ սրտամոտ է եղել երաժշտության և արվեստի հետ կապված ցանկացած բան, օրինակ` թատրոնը, պարը և այլն: Կարծում եմ, որ ցանկացած մեկը, ով պատրաստվում է մտնել արվեստի բնագավառ, պետք է ունենա բարձր ինտելեկտ, ճաշակ, լինի ինքն իր հանդեպ խստապահանջ, տիրապետի պարարվեստի և դերասանական արվեստի նրբություններին: Այդ դպրոցը ես ինչ-որ չափով անցել եմ և հիմա էլ անցնում եմ ու դեռ շատ կանցնեմ: Այս առումով երախտապարտ եմ Նադեժդա Սարգսյանին, Արթուր Գրիգորյանին և «Սիրո կամուրջ» մյուզիքլի գլխավոր ռեժիսոր Վահան Բադալյանին: Իսկ ինչ վերաբերում է կինոյում կամ թատրոնում խաղալուն, դեռ այդպիսի առաջարկ չեմ ստացել: Եթե այնպիսի առաջարկ լինի, որ համոզված լինեմ`իմն է, ինչու՞ ոչ`կհամաձայվեմ:
-Ունե՞ք նոր երգ, որ դեռ չեք ներկայացրել հանդիսատեսին. եթե այո` կպատմե՞ք այդմասին:
-Կան նոր երգերի առաջարկներ, որոնց մասին չեմ կարող ոչինչ ասել, բայց մի բան հստակ կարող եմ ասել` շուտով կունենամ իմ բենդը:
Շարունակությունը` այստեղ: