Չնայած այն բանին, որ դեռևս 2013 թվականին Ուկրաինայի նախկին նախագահ Յուշչենկոն շարունակում էր ապրել Կոնչեզասպի պետական ամառանոցում(որն, ի դեպ, բյուջեից խլում էր տարեկան 30 մլն գրիվնա), նա նաև սեփական տներ ունի (բնակարանների մասին դեռևս չգիտենք): Այս մասին տեղեկանում ենք Upadka.net կայքից:
Յուշչենկոն ունի երկհարկանի առանձնատուն(կամ ամառանոց) Կարպատյան լեռներում: Տունը ներառում է մի քանի ննջասենյակ, լողասենյակներ, աշխատասենյակ և այլ տարածքներ: Այս ամենն արված է ազգային ոճում, գերակշռում է փայտը, գուցուլյան զարդանախշերը:
Հնարավոր է' Յուշչենկոն այս ամենը կառուցել է իր նախագահական աշխատավարձով: Դատել չենք պատրաստվում: Դա թողնում ենք ընթերցողին' ցուցադրելով ունեցվածքի մասին պատմող լուսանկարները և տեսանյութը:

 

 

 

164603aae44e74ac072b3c0d2ffcd227d37556ff