Cosmo.am-ը գրում է.
Համալսարանական տարիների իր վայելքներից նա գրեթե ոչինչ այնպես չի կարոտում, ինչպես աղջկա կողմից արվող «ձեռքի աշխատանքը»: Մի գիշեր նվիրիր նրան էքսպերտի աշխատանք և տես, թե ինչպես է նրա ողջ մարմինը հալվում հաճույքից:
Երբ մտածում ես, թե ինչեր կարող ես անել տղամարդու համար սեքսում, ձեռնաշարժությունը հավանաբար այդ ցանկը չի գլխավորում: Շատ հավանական է, որ դու երբևէ ոչ մեկի համար նման բան չես արել' միանգամից անցնելով ավելի էկզոտիկ գործողության: Այդուհանդերձ, այս «հետահայաց» գայթակղությունը կարող է գրգռիչ լինել երկուսիդ համար էլ: «Դա հիշեցնում է քեզ քո առաջին սեքսուալ փորձերի մասին և այն սպասումների, որ ժամանակին ունեցել ես,- ասում է Tickle His Pickle գրքի հեղինակ Սեյդի Էլիսոնը: - Բացի այդ, այն փաստը, որ տղամարդդ քեզնից նման բան չի սպասում, հավելյալ զգացումներ է հաղորդում»:
Քո ձեռքերը նաև ունակ են փոխանցելու առանձնահատուկ զգայունություն, որը հնարավոր չէ փոխանցել օրալ սեքսի կամ սեռական հարաբերությունների միջոցով: Այդուհանդերձ, կա մեկ «բայց». ձեռքով գրգռումը մի բան է, որ տղամարդիկ իրենք էլ կարող են անել, և լավ անել: Ուստի դու պետք է գերազանցես նրա սեփական հմտությունները' փորձելով որոշ նորարարություններ: «Դու կարող ես տղամարդու առնանդամը բռնել այլ անկյունից, քան ինքն է անում ինքն իրեն գրգռելիս: Այդպես նա կզգա մի նոր տեսակի լարում»,- նշում է Էլիսոնը: Ի լրումն, նա աշխատանքն անելու փոխարեն կարող է թուլանալ և ըմբոշխնել հաճույքը:
Բացի այդ, առկա են բազմաթիվ կողմնակի սեքսուալ ազդեցություններ՝ լարվածությունն այն պատճառով, որ նա չգիտի, թե ինչ ես անելու հաջորդ րոպեին, մարմնիդ տեսքը, քո փափուկ ձեռքերի թողած ազդեցությունը, քո ասած չարաճճի խոսքերը:
Ահա թե ինչպես նրա առնանդամին պարգևել մի «փարթի», որը նա երբեք չի մոռանա:
Շարունակությունն` այստեղ: