Միլա Կունիսի և Էշթոն Քաթչերի երկամյա սիրավեպը վերջապես պաշտոնական հարաբերությունների է վերափոխվում: Այսօր հայտնի դարձավ, որ հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը նշանադրված է և շուտով կպատրաստվի հարսանեկան արարողությունների: Այս մասին հայտնում է Heat.ru կայքը:

Հիշեցնենք, որ սիրեցյալները ծանոթացել են հեռուստասերիալներից մեկի նկարահանումների ժամանակ, սակայն սկսեցին հանդիպել մի քանի տարի անց, երբ Քաթչերը խզեց հարաբերությունները Դեմի Մուրի հետ: 

Էշթոնի և Միլայի հարսանիքի օրը դեռևս հայտնի չէ, սակայն Միլայի մատնեմատին արդեն փայլում է նշանադրության մատանին: