Tert.am-ը գրում է.

 

The Telegraph պարբերականը տեսանյութ է ներկայացրել, որտեղ ցուցադրում է հարավկորեական Samsung ըներության այս շաբաթ Բարսելոնայում ներկայացված նորագույն Galaxy S5 և անցյալ տարի թողարկված Galaxy S4 սմարթֆոնների տարբերությունները:

 

Samsung Galaxy S5 ներկայանում է մի շարք նոր առանձնահատկություններով` առավել մեծ էկրանով` 5.1 դյույմ անկյունագծով: Սմարթֆոնը համալրված է 16 մեգապիքսել տեսախցիկով: Իսկ տեսախցիկն ունի ներկառուցված հավելված` սրտխփոցը ցույց տվող մոնիտորով, որին սեղմելիս հեռախոսի վրա երևում է սրտի աշխատանքը:


Ինչ վերաբերում է օպերացիոն համակարգերին, երկու սմարթֆոններն էլ գրեթե նույնն են. նրանք երկուսն էլ աշխատում են Android համակարգի վերջին տարբերակով, սակայն S5-ը համալրվել է ծանուցումների նոր վահանակով: