«Արմնյուզ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Արմքոմեդի» հաղորդման վարողներից մեկի` Նարեկ Մարգարյանի մասին, վստահեցնում ենք, շատ հետաքրքիր տեղեկություններ կան, որ հեռուստադիտողները չգիտեն: Օրինակ, այն, որ Նարեկը ոչ միայն հաղորդավար է, սցենարիստ և հումորիստ, այլև հրաշալի երգում է և դեռ  նախկինում էլ ունեցել է համերգներ: Նա նաև նկարահանել է մի շարք սոցիալական գովազդներ, հասցրել է անգլերեն բանավոր խոսք, ամերիկյան մշակույթ և բառագիտություն առարկաներ դասավանդել ԵՊԼՀ-ում: Life.panorama.am-ը զրուցել է Նարեկ Մարգարյանի հետ նրա անհայտ տաղանդների, «ԱրմՔոմեդի»-ում հայտնվելու, հաղորդման ասելիքի և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

-Մինչ հաղորդավարությամբ զբաղվելը դուք տարիներ առաջ հանդես էիք գալիս համերգներով, օրինակ, հիշում եմ «ELVIS BLUES» համերգը: Էլի համերգներ սպասե՞նք ձեզնից:

-Այս պահին ամբողջ ուժերս ու ժամանակը տրամադրում եմ «ԱրմՔոմեդի»-ին ու իսկապես ժամանակ չունեմ երաժշտական ինչ-որ գործունեությամբ զբաղվել: Այս պահին առաջնայինը մեր հաղորդումն է, մեր կենդանի ելույթները, այնպես որ, մնում եմ տանը կիթառ ծնգծնգացնող մելոման:

-Երկու տարի առաջ Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնում «Արմքոմեդի»ստեղծագործական թիմի կողմից ներկայացված «Գիշերային ձայնավաճառ»տեսահոլովակը ճանաչվել էր հաղթողայս հոլովակի պատրաստումը սիրողականզբաղմու՞նք էրթե այդ ոլորտում ևս ներկայանալու միտում:

-Սիրողական մակարդակով սոցիալական հոլովակներ նկարահանում էինք ձեր նշված հոլովակից առաջ: Վերջինս և մոտ տասնյակ այլ հոլովակներ արդեն նկարահանվել էին տարբեր միջազգային հիմնադրամների հետ համատեղ: Սկզբում սիրողական, հեռախոսով հոլովակներ էինք նկարում զուտ ինտերնետի համար, բայց մի քանի տարում տեղափոխվեցինք արդեն պրոֆեսիոնալ դաշտ: Այս պահին վերադարձել ենք երգիծական սոցգովազդներին հաղորդման շրջանակում, բայց բաց ենք նոր պրոֆեսինալ գովազդների առաջարկների համար:

 

Շարունակությունը` այստեղ: