Երգչուհի Վերա Բրեժնեւան խիստ վրդովված է իր անձնական կյանքին խառնվելու պատճառով:
Այս անգամ ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ Վերան ոչ միայն հանդիպում, այլեւ ապրում է պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ Կիեւի իր նոր բնակարանում:
Այսօր Վերան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ուղղված Heat.ru կայքի խմբագրին.
«Թանկագի՛ն Աշոտ Գաբրելյանով: Մաղթում եմ, որ օտար մարդիկ կեղտոտ կոշիկներով գան Ձեր տուն, քնեն Ձեր անկողնում եւ փորփրեն Ձեր սպիտակեղենը: Ինչպես Դուք եք անում: Արդեն փնտրում եմ Ձեր հասցեն: Հաջողությո՛ւն…»:
Գաբրելյանովին Վերայի սպառնալիքներն ամենեւին չեն վախեցրել: Ընդհակառակը, խմբագիրը մեկնաբանություններում իր հասցեն է գրել եւ ուղարկել այն նյութի հղումը, որն այդքան զայրացրել է աստղին. «Թանկագին Վերա Բրեժնեւա: Մաղթում եմ, որ մաքրեք Ձեր կոշիկներն ու քնեք Ձեր սեփական անկողնում: Սպիտակեղենով, թե՝ ոչ, կարեւոր չէ: Հաջողությո՛ւն…»:
Աղբյուր style.news.am