Life.panorama.am-ը գրում է.

 

ԱՄՆ-ի Մայամի քաղաքում մահացել է ուղիղ 42 տարի կոմայի մեջ գտնվող 59-ամյա Էդուարդա Օբարան: Կինը կոմայի մեջ էր ընկել 1970թ.-ից շաքարախտի արդյունքում: 

4 տասնամյակ շարունակ կնոջը խնամում էին իր ամենահարազատ մարդիկ` մայրը և քույրը: Հարազատները պատմում են, որ Էդուարդան սովորում էր ավագ դպրոցում, երբ նրա մոտ շաքարախտ հայտնաբերեցին: Երբ աղջկան հիվանդանոց տարան, նա մորը խնդրեց երբեք չլքել իրեն, իսկ մի քանի օր անց կոմայի մեջ ընկավ:   

Մայրը կատարեց դստերը տված խոստումը. 37 տարի շարունակ նա խնամել է կոմայում գտնվող Էդուարդային: Մոր մահվանից հետո խնամքի բոլոր հոգսերն ընկան Օբարայի քրոջ ուսերին: 

Նախքան Օբարայի դեպքը կոմայի մեջ գտնվելու ամենաերկար ժամկետը եղել է 37 տարի: Խոսքը մի ա մերիկուհու մասին է, ով կոմայի մեջ էր հայտնվել 1941թ.-ին կույր աղիքի վիրահատությունից հետո և մահացել էր 1978թ.-ին: