Հասարակության մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում հանրահայտ մարդիկ և քաղաքական գործիչներ: Հատկապես ուշադրությունը մեծ է, երբ խոսքը վերաբերում է նրանց անձնական կյանքին, էլ ուր մնաց, երբ նրանք ուշադրության կենտրոնում հայտնվում են իրենց սեքս-սկանդալներով:
Topnews-ը ներկայացնում է հանրահայտ մարդկանց և քաղաքական գործիչների ամենաաղմկահարույց սեքս-սկանդալները:
Ջոն Պրոֆյումոյի: Բրիտանական զինված ուժերի նախարարի սիրավեպը թեթևաբարո աղջկա հետ դարձավ Բրիտանիայի ամենախոշոր քաղաքական սկանդալներից մեկը: 1963-ին բացահայտվեց Պրոֆյումոյի և Քրիսթին Քիլերի հետ արտաամուսնական կապը: Սկանդալի հիմք էր դարձել այն, որ Քիլերը միաժամանակ հանդիպում էր սովետական լրտես Եվգենի Իվանովի հետ: Համայնքների պալատում իր ելույթի ժամանակ Պրոֆյումոն հերքում էր իր մեղքը, սակայն ամեն ինչ պարզ դառնալուց հետո, նա ստիպված եղավ հրաժարական տալ: Կիլերն այլ գործով մեղավոր ճանաչվեց և 9 ամսով ազատազրկվեց: Ստիվեն Ուորդը, ով ծանոթացրել էր Կիլերին ու Պրոֆյումոյին, մեղադրվեց կավատության մեջ:
Սիլվիո Բերլուսկոնի: 2013թ.-ի հունիսին Միլանի դատարանը դատապարտեց 76-ամյա Բերլուսկոնիին 7 տարվա ազատազրկման: Իտալիայի նախկին վարչապետը, ով հայտնի է իգական սեռի հանդեպ իր թուլությամբ, մեղավոր ճանաչվեց անչափահաս Ռուբիի հետ ունեցած կապի համար, որը տեղի էր ունեցել Բերլուսկոնիի առանձնատանը կազմակերպվող հայտնի «բունգա-բունգա» զվարճանքների ժամանակ:
Հարի Հարթը: 1987-ին Կոլորադո նահանգի սենատոր Հարի Հարթը նախագահի թեկնածուների շարքում ֆավորիտ էր: Miami Harald թերթի լրագրողները պարզեցին, որ նա արտաամուսնական կապի մեջ է Դոննա Ռայս անունով մոդելի հետ: Արդեն մի քանի օր անց լուսանկարիչներին հաջողվեց անմահացնել Հարթին սիրուհու հետ, ով նստած էր նրա գրկում: Հունիսի 2-ին լուսանկարը հայտնվեց National Enquirer ամսագրի շապիկին: Հարթը ստիպված էր հրաժարվել նախագահի թեկնածությունից և լքել քաղաքականությունը:
Յուրի Սկուրատով: 1999թ.-ին Յուրի Սկուրատովը դարձավ Ռուսաստանի պատմության մեջ առաջին սեքս-սկանդալի գլխավոր հերոսը: Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը հեռացվել էր իր պաշտոնից այն բանից հետո, երբ «Россия» հեռուսաընկերությունը ցուցադրեց մի տեսանյութ, որում «գլխավոր դատախազին շատ նման մի անձնավորություն սեքսով էր զբաղվում երկու աղջիկների հետ»: Դատական գործը դադարեցվեց, սակայն նա ստիպված եղավ թողնել դատախազի պաշտոնը:
Բանաան Բանանան: Զիմբաբվեի նախկին նախագահ Բանաան Բանանան 1997-ին մեղադրվեց իր տղամարդ աշխատակիցներին բռնաբարելու մեջ: 10 տարվա վաղեմության դեպքերը ջրի երես ելան այն ժամանակ, երբ նախագահի նախկին թիկնապահին մեղադրեցին մի մարդու սպանության մեջ, ով նրան անվանել էր «Բանանայի կին»: Թիկնապահը դատարանում հայտարարեց, որ Բանանան նրան անընդհատ բռնաբարում էր, իսկ հետաքննությունը պարզեց, որ դա միակ դեպքը չէր 7 տարվա նրա նախագահության ընթացքում: 1999-ին Բանանան մեղավոր ճանաչվեց բռնաբարության 11 դեպքերի մեջ և դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, որից 9-ը պայմանական: Բանանան մինչև կյանքի վերջ հերքում էր իր մեղավորությունը:
Էնթոնի Վիներ: Նյու-Յորքի քաղաքապետի թեկնածու Էնթոնի Վիները «բռնվել» էր այն բանից հետո, երբ ուղարկել էր իր ընկերուհուն իր մերկ լուսանկարները: Որպեսզի նա դուրս չգա ընտրական պայքարից, Վիները հրապարակայնորեն խոստովանեց իր բոլոր արարքները, իսկ կինը չթողեց ամուսնուն դժվար իրավիճակում և աջակցեց նրան: Հետաքրքիրն այն է, որ դա Վիների այդ տիպի առաջին սկանդալային դեպքը չէր: Երկու տարի առաջ նա հեռացվեց ԱՄՆ-ի Կոնգրեսից նմանատիպ արարքի համար:
Բիլլ Քլինթոն: Բիլլ Քլինթոնի սիրավեպը Մոնիկա Լևիսկու հետ քիչ էր մնում նրան զրկեր նախագահի աթոռից, երբ Արկանզաս նահանգի կառավարության նախկին աշխատակցուհի Պոլա Ջոնսը մեղադրեց նախագահին մշտական սեքսուալ հետապնդումների մեջ: Չնայած, որ Բիլլ Քլինթոնը ամեն կերպ հերքում էր ամեն ինչ' դատարանում ջրի երես դուրս եկավ Լևինսկու հետ կապը: Արդյունքում Լեվինսկին դատավորին փոխանցեց ընկերուհու հետ խոսակցությունների ձայնագրությունները, որտեղ նա պատմում էր 1995-1997-ը նախագահի հետ սիրավեպի մասին: Քլինթոնը հետագայում ստիպված եղավ խոստովանել, որ օրալ սեքսով է զբաղվել Լևինսկու հետ: