Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի 11 տարվա մեներգչուհի Լայանան է:

-Մինչ վերջերս լույս տեսած տեսահոլովակը՝ երկար ժամանակ լռություն էիք պահպանում… Ինչո՞վ էր պայմանավորված:

-Իսկապես, նախորդ տարի երկար լռեցի… Որոշ աշխատանքներ կատարեցի, բայց այդպես էլ չհանձնեցի հանդիսատեսի դատին: Գուցե պատճառն այն էր, որ ես ամեն ինչին շատ բծախնդրորեն եմ մոտենում… Երևի կարող եմ ասել՝ երգ էի փնտրում…

-Սա ձեր առաջին զուգերգն էր չէ՞: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:

-Այո, սա իմ առաջին զուգերգն էր: Ես և Արմեն Դավթյանը միասին «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբում և երգչախմբում ենք երգում, նաև աշխատում ենք միևնույն վայրում…Այնպես որ միասին շատ ենք երգել, նաև մեր ձայները «սազում» են միմյանց… Ելնելով դրանից՝ երկկողմանի միտք առաջացավ, որ միասին զուգերգ ձայնագրենք: Նաև ունենք ընդհանուր ընկերներ, որոնց խորհրդով և օգնությամբ այդ նախագիծը իրականացվեց…

-Այժմ նոր գործեր պատրաստո՞ւմ եք:

-Տվյալ պահին նոր երգի վրա եմ աշխատում, գործիքավորման փուլում ենք…Ռիթմիկ երգ է լինելու, որը նույնպես կունենա տեսահոլովակ…

-Լայանամեր երգիչների մեծ մասը աշխատում է նաև ակումբներումռեստորաններումԱյդ երևույթը ձեզ է՞լ չի շրջանցել:

-Ես երգում եմ «Արքայաձոր» ռեստորանում…

-Ինչո՞ւՀամերգային ծրագրերը անհրաժեշտ եկամուտ չե՞ն ապահովում:

-Եթե ինքներդ հետ հայացք գցեք, կարո՞ղ եք հիշել՝ վերջին անգամ մեծ համերգ ե՞րբ է եղել. 2011 թվականին «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը ու հայ երգիչ-երգչուհիները միասնական, մեծ համերգ ունեցան…Փոքրամասշտաբ համերգների մասին խոսել չեմ ուզում, եթե նույնիսկ դրանք կան, ապա շատ քիչ են… Իսկ եթե համերգներ չկան, ի՞նչ պետք է անի երգիչը. Բնականաբար, կամ պետք է աշխատի ակումբում, կամ ՝ ռեստորանում, ինչն այսօր բոլորն են անում… Ասեմ նաև, որ երգիչը պարտավոր է լինել «ֆորմայի» մեջ, իսկ նման հաստատություններում դու անընդհատ երգում ես: Դա կոփում է երգչին: Ես նախկինում տարբեր պատճառներով չէի երգում այլ վայրերում, բայց հիմա, երբ ռեստորանում եմ երգում, շատ-շատ եմ զգում այդ փոփոխությունը, պատրաստականությունը…

 

Շարունակությունը` այստեղ: