Life.panorama.am-ը գրում է.

 

Օրերս Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելյովը Նյու Յորքից վերադարձել է Մոսկվա:

Հիշեցնենք, որ վերջինս Նյու Յորքում էր գտնվում իր կնոջ հայտնի փոփ երգչուհի Ժաննա Ֆրիսկեին խնամելու նպատակով: Ժաննան տառապում է գլխուղեղի քաղցկեղով:

Հեռուստահաղորդավարը Մոսկվա է եկել Ֆրիսկեի որդու' Պլատոնի հետևից, ով այս պահին ապրում է Ժաննայի ծնողների հետ:

Երգչուհին այժմ գտնվում է Լոս Անջելեսում, որտեղ վերականգնվում է և ուժ է հավաքում: Հեռուստամեկնաբանի խոսքերով, այսօր արդեն Ֆրիսկեն իրեն լավ է զգում և բուժման առաջին նշանները երևում են:

«Ժաննան շատ ուժեղ մարդ է և հիմա նա պայքարում է հիվանդության դեմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են մեզ և աղոթել են մեր համար, մենք ձեզ լսել ենք, և արդեն ունենք լավ արդյունք, ինչի մասին փաստում են մի շարք անալիզների պատասխաններ: Խոսել հիվանդության նկատմամբ հաղթանակի մասին չի կարելի, սակայն մենք ուրախանում ենք ապաքինման յուրքանչյուր նյուլից»,- հայտարարել է Շեպելյովը «Մուզիկա» գործակալությանը:

Շեպելյովը նաև հայտնել է, որ ամերիկացի բժիշկները հույս են տվել Ֆրիսկեի հարազատներին, որ երգչուհին լիարժեք և բնականոն կյանքով կապրի 1.5 տարի հետո: