Ֆեյսբուքն այսօր ամենաազատ դաշտն է, որտեղ կարող ենք բողոքել, քննադատել, բոյկոտել, կիսվել նկարներով և պարզապես ժամանակ անցկացնել: Օգտատերերից շատերի գրառումներն այնքան զվարճալի են, որ կարող են տեղ գտնել անգամ հումորային հաղորդումներում: Հումորի հետ կապ ունեցող մարդիկ պետք է, որ ամենածիծաղելի նամակները ստանան և նրանց հետ պետք է շատ զվաճալի դեպքեր պատահեն:
ArmՏtar.am-ը այսօր կանդրադառնա հումորային հաղորդումների դերասաներին՝ պարզելու, թե ինչ է նրանց համար ֆեյսբուքը և ինչու՞ են նրանք պասիվ այս սոց ցանցում:
Ռաֆայել Ղազանչյանն այժմ ոչ միայն հեռուստատեսությունում է պասիվ, այլ նաև ֆեյսբուքում: Նրան հազվադեպ կտեսնենք գրառումներ կատարելիս, և, ի տարբերություն իր գործընկերների, նա իր բողոքն ընդհանրապես ֆեյսբուքում չի արտահայտում:
Ընկերներդ ու գործընկերներդ ֆեյսբուքում շատ ակտիվ են գրառումներ կատարում: Ո՞րն է պատճառը, որ պասիվ ես համացանցում, ժամանակ չունես, թե՞ ցանկություն չկա:
Ֆեյսբուքն ընդհանրապես օգտագործում եմ երկու նպատակով. Առաջինը՝ շփվում եմ այն մարդկանց հետ, ովքեր երկրում չեն՝ արտերկրում բնակվող ընկերներիս հետ: Ինձ համար բողոք արտահայտելու տեղը ֆեյսբուքը չէ: Դու կարող ես արտահայտվել, որ այս որոշման կամ օրենքի հետ համաձայն չես, բայց եթե դրան ընթացք չի տրվում, այսինքն՝ դու ուղղակի նստած գրում ես համարկարգչի կամ հեռախոսի առջև և դրանով բավարարվում: Ես ֆեյսբուքում բողոքելով բավարարվողը չեմ: Երբ ինչ-որ բանից դժգոհում եմ, փորձում եմ դրա լուծումը գտնել, ոչ թե միայն ասել, որ այդ երեևույթը վատն է: ֆեյսբուքը Հայաստանում կարծես բողոքի կայք լինի, որտեղ բոլորը բողոքում են, իրար վիրավորում են, բայց ոչ մեկ խնդրի լուծում չի գտնում: Շատ քչերը կան, որ մասնակցում են ակցիաների: Ես չեմ սիրում դատարկախոսությամբ զբաղվել, հատկապես ֆեյսբուքում:
Շարունակությունը` այստեղ: