Tert.am-ը գրում է.

 

Երկրի վրայի աստղադիտարաններից մեկը MIDAS նախագծի շրջանակներում ֆիքսել է Լուսնի և դրան հարվածած ամենամեծ երկնաքարի բախումը, հայտնում է Russia Today-ը:

 

Դա տեղի է ունեցել 2013-ի սեպտեմբերին, սակայն հրապարակվել է այժմ: Դա մինչ օրս գրանցված ամենամեծ երկնաքարն է, որ բախվել է Երկրի արբանյակին. 400 կգ-անոց քարը Լուսնին է հարվածել 61 հազար կմ/ժ արագությամբ: Այդ երկնաքարը տասն անգամ գերազանցել է նախկինում Լուսնին հարվածած քարերին: Բախումից հետո 40 մ լայնությամբ խառնարան է գոյացել:

 

MIDAS-ի գիտնականներն ասել են, որ իրենց աչքին չեն հավատացել՝ մինչև բախումը չեն տեսել իրենց էկրաններին:

 

Գիտնականներն ասել են, որ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ դա հնարավոր կլիներ տեսնել Երկրից անգամ անզեն աչքով: Սակայն չեն տեսել, քանի որ տեղի է ունեցել Լուսնի մութ հատվածում:

 

Երկրի հետ նման քարերի բախումը կանխում է մեր մոլորակի մթնոլորտային շերտը, որտեղ երկնաքարերը հիմնականում այրվում են: