Արեգակի վրա փետրվարի 25-ի առավոտյան տեղի է ունեցել արտակարգ հուժկու ռենտգենյան բռնկում, սակայն Երկրի վրա մագնիսական փոթորիկներ չեն սպասվում: Այդ մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով «Ռոսհիդրոմետի» կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցչին:

 

Նրա խոսքով՝ X5 դասի բռնկումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 04.50-ին՝ Արեգակի արեւելյան մասի ակտիվ տիրույթներից մեկում: Այն դարձել է ամենահզորը 2012 թվականի մարտից ի վեր, երբ Արեգակի վրա տեղի էր ունեցել X6.3 բռնկումը:

 

«Դա ամենահուժկու բռնկումներից մեկն է ընթացիկ արեգակնային ցիկլում, այսինքն՝ վերջին 11 տարում: Սակայն, դրա աղբյուրը գտնվում է Արեգակի արևելյան բաժնօղակի մոտ, ուստի բռնկման ընթացքում արտանետված պլազմայի ամպը չի հասնի Երկիր, մագնիսական խռովումներ և պրոտոնի հոսքի աճեր չեն սպասվում»,- ասել է գործակալության զրւցակիցը: