Հաղորդավարուհիներ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն ու Ռուզաննա Ղազարյանն օրերս են վերադարձել Ստամբուլից, ուր մեկնել էին գործնական նպատակներով: Նրանք այնտեղ նկարահանել են «Մի ուղեգրի պատմություն» և «Հայկական հետք» հաղորդաշարերը:

 

 

Ստամբուլ մեկնելու մտահղացումը Լուսինեինն է եղել: «Մի օր արթնացա ու որոշեցի, որ պետք է գնամ ու տեսնեմ, թե հայերն ինչպես են ապրում այնտեղ, պատրաստեմ «Մի ուղեգրի պատմություն» շարքը: Քանի որ «Կենտրոնում» կա նաև «Հայկական հետք» հաղորդում, որոշեցինք երկու հաղորդումներն էլ նկարահանել այնտեղ,- ESem.am-ին ասաց Լուսինեն՝ ընդգծելով, որ իրեն շատ է հուզել, թե հայերն ինչպես են ապրում այնտեղ: -Ցանկացա ինքս տեսնել, հասկանալ, թե մեր ժողովրդի մի մասնիկն ինչպես է կարողանում գոյատևել Թուրքիայում»: