Արդեն մեկ ամիս է` ԱՄՆ-ում անցկացվում են «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթե հեռարձակվող «Yere1» հումորային նախագծի ներկայացումները: Այսօր տեղի կունենա վերջին` թվով 4-րդ ներկայացումը.
«Ասեմ, որ ամերիկահայ հանդիսատեսը շատ ջերմ է, դահլիճը միշտ լեփ-լեցուն է լինում, շատ լավ են դիմավորում մեզ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, ով ամուսնու` դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանի մեկնել է ԱՄՆ, և ներկայացումներին հանդես է գալիս երգով:
«Շատ արագ անցավ այս մեկ ամիսը, մի քանի օրից կլինենք Հայաստանում, ես և Գրիգորն ամենաշատը կարոտել ենք մեր բալիկին»,-անկեղծացավ երգչուհին:
Հեղինակ Աննա Բաբաջանյան