Գեղեցկուհի մոդելն առանց ամաչելու կամ թաքցնելու բացահայտ խոստովանում է՝ ատում է ամեն տեսակի դիետաները:
Լինելով ընդամենը 21 տարեկան և ունենալով փարթամ կազմվածք՝ նա արդեն աշխարհի ճանաչված թոփ-մոդելների շարքում է: Քեյթի՝ ոչ այնքան մոդելային կազմվածքի շուրջ մշտապես վեճեր են լինում:
Ամերիկացի հանրահայտ մոդել, դերասնուհի Քեթրին Ափթոնը ծնվել է 1992թ-ի հունիսի 10-ին ԱՄՆ -ի Միչիգան նահանգում: Քեթրինի մանկությունն անցել է Մելբուրն քաղաքում: Հայրը՝ Ջեֆ Ափթոնը, ավագ դպրոցի մարզական տնօրեն է, իսկ մայրը՝ Շելլի Աթոնը, Տեխաս նահանգի թենիսի նախկին չեմպիոնուհի է:
Քեթրինը սովորել է Holy Trinity եպիսկոպոսական ակադեմիայում: Պատանեկության տարիներին ապագա մոդելը զբաղվել է ձիարշավային սպորտով, նույնիսկ մասնակցել է պետական մակարդակաով կազմակերպված մի քանի մրցույթների և հաղթել շարք անվանակարգերում:
Սակայն պետք է նշել, որ դեռ վաղ տարիքից կապուտաչյա այս գեղեցկուհու համար կանխատեսվում էր մոդելային կարիերան: Քեյթը, սակայն, շատ մեծ ջանքեր չգործադրեց, մոդելային աշխարհում հայտնվելու համար և ստիպված չեղավ լսելու ստորացուցիչ մերժումներ: Կարելի է ասել՝ հենց առաջին փորձից նրա բախտը բերեց: 16-ամյա աղջնակը գալիս է Elite Model Manаgement մոդելային գործակալություն, որը գտնվում է Մայամիում, և հենց առաջին օրը նրան առաջարկում են կնքել պայմագիր:
Հետագայում նա տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ պայմանագիր է կնքում «IMG Models» հեղինակավոր գործակալության հետ: Այս գործակալության հետ աշխատել են այնպիսի ճանաչված մոդելներ, ինչպիսիք են Քեյթ Մոսը, Ժիզել Բուդխենը, Սինդի Քրոուֆուրդը, այլոք: Մոդելն սկսում է համագործակցել նաև մի շարք հանրահայտ ապրանքանիշների հետ:
2010 թվականին դառնում է Guess գովազդային գործակալության դեմքը: 2011թ-ին Ափթոնի լուսանկարներն առաջին անգամ հայտնվում են «Sports Illustrated Swimsuit Issue» ամսագրի շապիկին, որն էլ մոդելին համարում է տարվա «բացահայտում»: Այս ամենին հաջորդում է Քեյթի հայտնվելը բազում հեղինակավոր ամսագրերի շապիկներին: Կրկին նույն թվականին Քեթրինը դառնում է ներքնազգեստի ապրանքանիշ Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը:
Շարունակությունը՝ այստեղ: