Երգիչ Արսեն Գրիգորյանի ձայնի մասին պատմելն ու խոսելն ավելորդ է, այն լսում ու գնահատում են բոլորը… Life.panorama.am-ի հետ 30 րոպե տևողությամբ զրույցի ընթացքում նրան բացահայտեցինք մարդկային տեսանկյունից… Մարդ, ով չի վախենում համարձակ կարծիքներ արտահայտելուց, հումորի մեծ սիրահար է, լավ ընկեր ու ընտանիքի լավ հայր…

-Հիմա ինչով եք զբաղված:

-Հիմա սպասում եմ գարնան գալուն, որովհետև գարնանը մի շարք նախագծեր կան՝ ձայնագրություններ, տեսահոլովակներ:

-Դուք աշխատանքները նախընտրում եք գարնա՞նն իրականացնել:

-Դե ամեն ինչն է գարնանը սկսվում, որ կատուներին ուշադիր լինեք, այ այդտեղից սկսվում է ամեն ինչ (ծիծաղելով)…Տրամադրությունը լավանում է, օրգանիզմդ արթնանում է…

-Իսկ մինչ գարուն՝ հիմա ինչո՞վ եք զբաղվում:

-Դասավանդում եմ Կոնսերվատորիայում:

-Ռեստորաններում կամ ակումբներում չե՞ք երգո՞ւմ:

-Արդեն երևի 9 տարի է, ռեստորանում չեմ երգում, բայց կարող է միտքս փոխեմ, գնամ երգեմ…

-Իսկ կոնսերվատորիայի և ոչ հաճախակի կազմակերպվող համերգների եկամուտովդժվար չէ՞ ապրել

-Իհարկե, համերգներով ու աշխատավարձով չեմ կարող ապրել…Հարսանիքների, կնունքների հրավերներ լինում են, բայց այն, որ ամեն օր գնամ ռեստորանում աշխատեմ, նման բան չկա…

-Արսենիսկ ձեր՝ էկրաններից քիչ երևա՞լը ինչով է պայմանավորված:

-Չգիտեմ… Այսօր էկրաններին ով ասես երևում է, ով ասես երգում է…Նույնիսկ ցանկություն էլ չկա շատերի հետ նույն պահին էկրանին երևալ…Գիտեք, նաև ամեն եթերի մասնակցել էլ չի լինում… Շատ դեպքերում, երբ փորձում ես իրենց «սրտով» գնալ, որոշ հաղորդումների հեղինակներ պատկերացնում են՝ դու իրենց «սեփականությունն» ես ու սկսում են հարաբերությունները այլ հարթություն փոխել… Երբեմն դա նեղացնում է մարդուն, գնում ես ու էլ չես էլ ուզում մասնակցես…

 

Շարունակությունը՝ այստեղ: