Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող երգչուհիներից մեկը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, երեկ ներկայացրել է իր նոր՝ «Քեզ խաբել եմ» երգի տեսահոլովակի նախնական տարբերակը:

Այսօր արդեն համացանցում քննարկումներ սկվեցին, թե այն հերթական պլագիատն է, որոշ լրատվամիջոցներ էլ շտապեցին գրել, որ երաժշտությունը գողացված է Դանիի և Քրիստի “Любовь сильней” ստեղծագործությունից:

ESem.am-ը հարկ է համարում տեղեկացնել, որ Լիլիթ Հովհաննիսյանի Youtube–ի պաշտոնական էջում տեղեկացվոմ է այն մասին, որ երաժշտության հեղինակը  Մաիկո Կաչկաչիշվիլին է, իսկ քննարկումները, թե Վահրամ Պետրոսյանը այն ներկայացրել է որպես հեղինակային ստեղծագործություն ծավալվել են եզրակացությունների հիման վրա: Երկրպագուներն արդեն սովոր են, որ Լիլիթի երգերի հեղինակը Վահրամն է լինում և, հավանաբար, անուշադիր են գտնվել: