Խորհուրդներ սիրված հեռուստաաստղից


30-ամյա Լայամ Մաքինթայրը «Սպարտակ. անիծվածների պատերազմը» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսին: Նա պատմում է Cosmo-ին, թե ինչն է առավել գնահատում կանանց մեջ և հուշում, թե ինչպես կարելի է արթնացնել սիրելիի մեջ կրքոտ ու առնական հերոսին:

 

Հ.: Ինչո՞ւ է տղաներին այդքան գրավում Սպարտակի կերպարը:
Պ.: Կարծում եմ՝ բոլոր դեպքերում բացատրությունը նույնն է. նա հենց այնպիսին է, ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը. համարձակ է, պաշտպանում է թույլերին, չի ընդունում բացասական պատասխան, անչափ սեքսուալ է ու հմայիչ, մի խոսքով՝ իսկական ալֆա տղամարդ:

 

Հ.: Ի՞նչ ես կարծում, տղաների համար դժվա՞ր է նման հերոսի օրինակին հետևելը:
Պ.: Տղաները հասկանում են, որ հենց այդպիսին են կանայք ցանկանում տեսնել իրենց անձնական հարաբերություններում: Սակայն, կարծում եմ, որ իրենք նույնպես ցանկանում են այդպիսին լինել, նույնիսկ եթե իրականում հեռու են այդ կերպարից:

 

Հ.: Ինչպե՞ս կարող է կինն արթնացնել իր սիրելիի ներսում թաքնված քաջարի զինվորին:
Պ.: Կինը կարող է ոգևորել սիրած տղամարդուն՝ մշտապես հիշեցնելով, թե որքան կարևոր է նա իր համար: Տղամարդիկ էլ են սիրում ջերմ խոսքեր լսել: Նրանք կարող ենք ձևացնել, թե դրա կարիքը չունեն, սակայն հավաստիացնում եմ, որ դա այդպես չէ:

 

Հ.: Ո՞րն է կնոջ՝ ամենից սեքսուալ որակը:
Պ.: Անկանխատեսելիությունը: Շատ գրավիչ է, երբ չգիտես՝ ինչ է քեզ սպասվում հաջորդ վայրկյանին:

 

Հ.: Համբույր առաջին ժամադրությանը. այո՞, թե՞ ոչ:
Պ.: Դե իհարկե՝ այո՛: Բացի այդ, համբույրը հուշում է տղամարդուն, որ նա ամեն ինչ արել է ինչպես հարկն է:

 

Հ.: Արդյո՞ք աղջիկը պետք է լինի առաջին համբույրը նախաձեռնողը:
Պ.: Վատ չէր լինի: Օրինակ՝ ես շատ թույլ եմ ազդակներ ուղարկելու գործում, ուստի աղջկա կողմից օգնությունն ինձ չէր խանգարի:

 

Հ.: Ի՞նչ չպետք է անի աղջիկն առաջին ժամադրությանը:
Պ.: Դե, ասենք, լավ կլինի, որ ոչ մեկի հետ վեճի չբռնվի: Սա կատակ էր: Օրինակ՝ նա չպետք է նոր ծանոթի ներկայությամբ զանգահարի նախկին ընկերոջը:

 

Հ.: Իսկ մատուցողի հետ ֆլիրտ անե՞լը...
Պ.: Վատ միտք չէ. դա կստիպի տղային ցանկանալ աղջկան էլ ավելի շատ:

 

Նորություններ տղամարդկանց մասին


Ֆրանսիացի փորձագետները վերջերս հետաքրքիր ուսումնասիրություն են անցկացրել տղամարդկանց նախասիրությունների վերաբերյալ: Նրանք խնդրել են մասնակից կանանց հագնել շեկ, սև և շագանակագույն կեղծամներ, սպիտակ բլուզ և, «պատահաբար» ձեռնոցը ցած գցելով տղամարդկանց առջև, հետևել նրանց քայլերին: Շիկահեր կանանց օգնության է հասել տղամարդկանց 76%-ը, իսկ թխահերներին` 58%-ը: Ի՛նչ խոսք, շատ դիպուկ և արդյունավետ մոտեցում է

 

Նրա սեքսուալ կյանքի ուղեցույցը


Նա անտրամադի՞ր է: Ըստ վերջին հետազոտությունների՝ կարող է լինել երկու լուրջ պատճառ:

 

Նրա բջջայինը


Ըստ Սեքսապաթոլոգիայի հարցերի միջազգային ժողովի վերջին տվյալների` էրեկցիայի հետ խնդիրներ ունեցող տղամարդիկ երկու անգամ ավելի երկար են խոսում հեռախոսով, քան նման խնդիրներով չտառապող տղամարդիկ:

 

Նրա ղեկավարը


Յեյլի համալսարանի փորձագետները պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր աշխատավայրում ամեն կերպ փորձում են գոհացնել իրենց ղեկավարությանը, ավելի անվստահ են անկողնում: Ղեկավարի հետ ամեն ինչում համաձայնող և նրա հրահանգներն անվերապահորեն կատարող տղամարդիկ հավատում են դասական դերաբաշխմանը. տղամարդը պետք է գերիշխի անկողնում: Սակայն, ինքնավստահության պակասի պատճառով, չափից դուրս ընկճված են այդ դերն իրականացնելու համար:

 

Հետևողական մոտեցում


Կողմնակի օգնություն
Ամերիկյան HowAboutWe.com ծանոթության կայքը հատուկ ծառայություն է առաջարկում: Որոշակի վճարի դիմաց մասնագետը հուշում է ժամադրության հետաքրքիր սցենարներ` սկսած որևէ էկզոտիկ ռեստորանում համատեղ ընթրիքից մինչև համատեղ ուղևորություն որևէ հետաքրքիր վայր: Ամենևին էլ զարմանալի չէ, որ այդ ծառայությունից օգտվողների ճնշող մեծամասնությունն արական սեռ ներկայացուցիչ է: Իհարկե, ժամադրություն «գնելու» փաստին միանշանակ վերաբերվելը բարդ է, սակայն ո՞վ չի սիրում կազմակերպված տղամարդկանց, նույնիսկ եթե մտահղացումը նրանցը չէ:

 

Շարունակությունը՝ այստեղ: