Asekose.am-ը գրում է.


Էռնա Էլիզբարյանն այն հեռուստադեմքերից է, ով միշտ աչքի է ընկնում իր վառ անհատականությամբ և կոկիկ, խնամված տեսքով:  Հիրավի, բնությունից ժառանգած գեղեցիկ արտաքինը  դարձավ այն այցեքարտը, որով Էռնան հեշտությամբ մուտք գործեց հեռուստատեսություն և իր ուրույն տեղը զբաղեցրեց «հեռուստաաշխարհում»:

Իսկ թե ինչպես է նա հայտնվել հեռուստատեսության բնագավառ և ինչ դժվարություններ է հաղթահարել իր ճանապարհին, կարող եք ծանոթանալ հարցազրույցի ընթացքում:

 

Ինպե՞ս եք մուտք գործել հեռուստատեսություն.

-Շատ հետաքրքիր պատմություն կա այս ամենի հետ կապված: Հեռուստատեսություն մուտք եմ գործել հայոց լեզվի ուսուցչուհուս եղբոր առաջարկով: Նա այդ ժամանակ հեռուստատեսությունում ռեժիսոր էր աշխատում   և նոր բացվող հաղորդման համար «սլավոնական» արտաքինով աղջիկ էր փնտրում, ով պետք է որպես հաղորդավարուհի հանդես գար: Նա նկատել էր իմ «ոչ ստանդարտ» արտաքինը և փորձել էր հրավիրել ինձ նկարահանումների:

Արտաքին տվյալներից բացի, աչքի ընկա  նաև գիտելիքներիս պաշարով, ուստի և անմիջապես ընդունեցին ինձ աշխատանքի: Ասեմ, որ ես ևս չհապաղեցի և առանց երկար-բարակ մտածելու ընդունեցի աշխատանքային առաջարկը: Եվ, ինչպես տեսնում եք, բախտն ինձ ժպտաց:

Այսպես, 1997 թ-ին մուտք գործեցի Ազգային հեռուստատեսություն (այժմ` Հանրային հեռուստատեսություն), որտեղից էլ սկսվեց կարիերաս:

Առաջին հաղորդումը, որ վստահեցին ինձ վարելու «Այլ ալիք» երաժշտական ծրագիրն էր: Այնուհետև համագործակցության տարբեր առաջարկներ ստացա. վարել եմ տարբեր ժամանցային ծրագրեր, զուգահեռ թղթակցել եմ ամսագրերում: Հմտանալով աշխատանքիս մեջ` տեղափոխվեցի «Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն», որտեղ «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով վարեցի «Քրեական ժամ» հաղորդաշարը: Իսկ արդեն հետո  առիթ ունեցա վարելու «Ժամը» լրատվականը:

 

Ինչո՞վ  Ձեզ գրավեց այս «անծայրածիր աշխարհը».

- Նախ ասեմ, որ ինձ համար շատ կարևոր էր բուն մասնագիտությամբ աշխատելը (մասնագիտությամբ հեռուստալրագրող է-հեղ.): Եվ հիմա  վստահ կարող եմ ասել, որ այս հանգամանքը դարձավ այն «հենակետը»,  որն ինձ առաջ շարժվելու համար խթան հանդիսացավ: Մեծ էր նաև սիրածս աշխատանքով զբաղվելու գործոնը:

Ի հավելում Ձեր հարցին, պատասխանեմ, որ այս «անծայրածիր աշխարհն» ինձ ոգեշնչում էր նաև մրցակցության գաղափարով, որը առաջ ընթանալու, նոր հորիզոններ գրավելու հնարավորությունն էր տալիս: Իսկ ես երբեք չեմ վախեցել մրցակցությունից:

 

Շարունակությունը՝ այստեղ: