Asekose.am-ը գրում է.

 

Հեռուստահաղորդավարուհի, լրագրող Թինա Կանդելակին մեկնաբանել է Ուկրաինիայում տեղի ունեցող արյունալի դեպքերը: Կանդելակին ֆեյսբուքյան էջում իր  ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Իր գրառման մեջ Թինան Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը անվանել է «փողոցային անկարգություններ», ինչն արժանացել է իր երկրպագուների քննադատություններին, որոնցից մեկը նույնիսկ նկատողություն և սխալների ուղղում է արել հաղորդավարուհուն:

 «Майдан до и после. Сегодня на Украине день траура по погибшим в уличных беспорядках в Киеве. Соболезную...»,- գրել է Կանդելակին:

Իսկ դրան ի պատասխան` երկրպագուներից մեկը գրել է.

«Не на Украине, а в Украине. Выучите уже хоть это... если, кроме уличные беспорядки, Вы другого слова подобрать не смогли!», «Какие УЛИЧНЫЕ БЕСПОРЯДКИ??? Тина, молчите уж лучше или правильные слова подбирайте», «Это не беспорядки, а борьба с кровавым диктатором», «Главный и единственный на сегодня беспорядок в Украине - это кровавая мразь, узурпировавшая власть»...