Օրեր առաջ մեկնարկեց «Ժողովրդական երգիչ»  նախագծի չորրորդ եթերաշրջանը:  Հեռուստադիտողի համար անակնկալ էր նախագծի հաղորդավարուհու կերպարում տեսնել Վարդուհի Ալեքսանյանին, ում մինչ այս տեսել էինք  «Պարիր,թե կարող ես» նախագծի ժյուրիի կազմում, իսկ հետո արդեն՝ «Առավոտը Շանթում» ծրագրում: Եթերային և ոչ եթերային փոփոխությունների մասին ArmՏtar.am-ը  զրուցեց պրոֆեսիոնալ պարուհու հետ:

Երաժշտական նախագիծը նոր է մեկնարկել: Ինչպե՞ս ստացաք այն վարելու առաջարկը, և արդյո՞ք նման նախագծերի ժյուրիի անդամից մինչև հաղորդավար  փոփոխությունը դժվարություններ չառաջացրեց:

Ճիշտն ասած՝ դեռ «Առավոտը Շանթում» հաղորդման շրջանակներում քիչ-քիչ սկսեցի հմտանալ այս արվեստում: «Ժողովրդական երգիչ» նախագիծը վարելու հրավերը ստանալուն պես, չմերժեցի այն, քանի որ միշտ կողմ եմ փոփոխություններին: Ժողովրդական երգը, պարը ինձ մոտ միշտ էլ եղել են: Առաջարկը ստանալուն պես, մտածեցի, որ արժե այս նախագծի շրջանակներում էլ ավելի մոտիկից ծանոթանալ ժողովրդկան երգ երաժշտությանը  և պատկերացրեք, որ արդյունքում հասկանում եմ, որ գնալով էլ ավելի եմ սիրահարվում դրան:


Ի՞նչ եք կարծում,  ստացվո՞ւմ է նախագիծը  ճիշտ  ներկայացնել:
Քանի որ քննադատությունների դեռ չեմ արժանացել, դա խոսում է այն մասին, որ երևի, թե վատ չեմ ներկայացնում: Իսկ, թե որքանով է ստացվում այն ինձ մոտ, կարծում եմ, պետք է հեռուստադիտողը խոսի:

Չնայած, կայքերում շատ մեկնաբանություններ տեսնում եմ, որտեղ գրում են, թե հաղորդավարուհին հայուհու կերպար է կերտում, կանացի է: Հետևելով մեկնաբանություններին՝ կարծում եմ, որ ինձ մոտ արդեն ստացվել է:



Այս դեպքում պարը երկրորդակա՞ն պլան է մղվել, դրան ժամանակ տրամադրել լինո՞ւմ է: 
Ցավոք, ժամանակս քիչ է ներում, բայց շուրջ 5 տարի է, ինչ դասավանդում եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում և այնտեղ զբաղվում եմ գիտական աշխատանքով:

Այս պահին ես ավելի հմտանում եմ գիտելիքներով, կրթությամբ և դեռ ստուդիա բացելու միտք չունեմ, որովհետև կարծում եմ, որ հիմա ավելի պետք եմ իմ ուսանողներին և հեռուստադիտողներին, իսկ ստուդիա հիմնելու մասին կմտածեմ արդեն մի քանի տարի հետո: Պարտադիր դասավանդելու եմ տարբեր ոճերի պարեր,  անգամ բեմական կեցվածք, քայլվածք ու պահվածք եմ սովորեցնելու աշակերտներիս:

 

Շարունակությունը՝ այստեղ: