Կան մասնագետներ, որոնք շատ չեն երևում, բայց նրանց մատուցած արտադրանքն ամենուր է, օրինակ` դիջեյները:  Հայաստանում ակումբային երաժշտության զարգացմանը զուգընթաց շատանում են նաև դիջեյները: Life.panorama.am-ը զրուցել է DJ Սերժոյի հետ` պարզելու`  արդյո՞ք սա նպաստում է որակյալ ակումբային երաժշտություն ունենալուն, ինչպե՞ս կարող է առանձնանալ հայկական ակումբային երաժշտությունը, լա՞վ են վարձատրվում արդյոք հայ դիջեյները և մինչև ու՞ր կարող է տարածվել նրանց երաժշտությունը:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ակումբային երաժշտության զարգացմանտենդենցները:

-Հիմա դիջեյները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում: Ամենատարբեր միջոցառումների ժամանակ այսօր արդեն ավելի շատ են դիջեյների հրավիրում, քան առաջ: Թե ինչ երաժշտություն է մատուցում այս կամ այն դիջեյը` հարցի երկրորդ կողմն է:

-Ակումբային երգերի հայ ունկնդիրը բավականաչափ գրագե՞տ է`որակյալն ու անորակը տարբերելու համար:

-Մենք ունենք ունկնդիր, ով հստակ գիտի` ինչ է ուզում լսել, տարբերում է վատը լավից և ունի բարձր ճաշակ: Այլ հարց է, որ նրանք ոչ միշտ է, որ հնարավորություն ունեն ներկայանալ մեծ փարթիների կամ միջոցառումների, որպեսզի բավարարեն իրենց երաժշտական ախորժակը: Հետևաբար, նման միջոցառումների կազմակերպիչները պետք է գիտակ ամբոխին հնարավորություն տան ընտրել` որ դիջեյին լսել:

-Հայկական ակումբային երաժշտությունը որևէ առանձնահատկություն ունի՞ կամ կարո՞ղ է ունենալ, տարբերվել այլ երկրների նմանատիպ երաժշտությունից:

 -Հայկական ակումբային երաժշտությունն, իհարկե, կարող է տարբերվել, եթե այն համեմվի հայկական մեղեդիներով, էթնիկ մեղեդայնությամբ: Կարծում եմ` նմանատիպ մոտեցումը երաժշտությանը կարող է էկզոտիկ դարձնել այն այլ ազգերի, օրինակ` Եվրոպայի երաժշտասերների համար:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ ունենք որակյալ հայ դիջեյներ. որակն ավելի բարձրացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

-Որակյալ երաժշտություն մատուցող հայ դիջեյներ, իհարկե, ունենք: Առաջին հերթին նրանց պետք է հնարավորություն տալ հանդես գալ Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի կարողանան ցույց տալ իրենց ունակությունները: Նաև Հենց Հայաստանում պետք է ուշադրություն դարձնել ակումբային երաժշտությանն ավելի շատ. դրա արդյունքում մարդիկ կկարողանան ճանաչել դիջեյներին և նրանց մատուցած երաժշտությունը:

 

Շարունակությունը՝ այստեղ: