Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը, թեև հասցրել է նկարահանվել «Հանուն սիրո», «Քաղցր կյանք» հեռուստասերիալներում, Life.panorama.am-ի հետ զրույցում  առողջ հասարակություն ունենալու համար  կարևորեց հատկապես թատրոնի դերը` անդրադառնալով նաև հայկական սերիալների խոցելի տեղերին և առավելություններին:  

-Այսօրվա հասարակությունը թատրոնի  կարիք ունի՞:

-Թատրոնը միշտ պետք է հասարակությանը, թատրոնն է վաղվա սերունդ դաստիարակողը: Ես շատ ուրախ եմ, որ վերջին շրջանում երիտասարդները շատ են հաճախում այնտեղ: Ծնողները երեխաներին պետք է բերեն թատրոն: Նրանք այնտեղ կտեսնեն իրական արվեստը` գեղեցիկն ու ճշմարիտը:

-Սերիալներն այսօր ավելի  մեծ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի ձևավորման վրա: Դուք մարդկանց  ուղղորդում եք որևէ կոնկրետ  քայլի. սա պարտավորեցնող  չէ՞:

-Ես  այժմ նկարահանվում եմ «Կյանքի կարուսել» նախագծում: Մենք, որքանով կարողանում ենք, ներկայացնում ենք այսօրվա խնդիրները, դրանց լուծում ենք տալիս, կամ թողնում ենք` հեռուստադիտողը դրանց լուծումը տա: Սակայն, կարծում եմ, որ կիրթ և գրագետ հեռուստադիտողը սերիալներին նայում է իբրև ժամանցի միջոց: Մեղմ ասած` սերիալը հիմնված է  կենցաղի վրա. դա այդպիսի ժանր է. ոչ մի պարտավորեցնող բան չպետք է  լինի:

-Եթե ֆինանսի կարիք չունենայիք, սերիալներում կնկարահանվեի՞ք:

-Այո, դա իմ մասնագիտությունն է. դերասանը պետք է զբաղվի այդ գործով, ոչ թե ամեն պատահական մարդ:

-Հայկական սերիալների մեկ դրական և մեկ բացասական բնորոշիչ գիծ կասե՞ք:

-Դրականն այն է, որ նոր ենք անցնում սերիալների դպրոցը, բացասականն այն է, որ դեռ չենք ավարտել այն:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: