Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը՝ Facebook-ը, 16 միլիարդ դոլարով գնում Է WhatsApp մեսենջերը: Այս մասին, ասված Է այն փաստաթղթերում, որոնք փետրվարի 19-ին սոցիալական ցանցն ուղարկել Է ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողով:
Facebook-ն, ինչպես սպասվում Է, վճարումը կկատարի բաժնետոմսերով եւ դրամական միջոցներով:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ WhatsApp արագ հաղորդագրությունների փոխանակման ծառայությունն օգտագործվում Է ավելի քան 100 երկրներում: Հավելվածը սարքերի վրա տեղադրվում Է iOS, Android, BlackBerry, Nokia S40, Symbian եւ Windows Phone պլատֆորմներով: Ամսական WhatsApp-ից օգտվում Է 400 միլիոն մարդ: